Ի նշան աշխատավարձերը չվճարելու դեմ բողոքի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Սեւծովյան նավատորմի շինարարատեխնիկական 172-րդ բյուրոյի 29 աշխատակիցներ անժամկետ հացադուլ են հայտարարել։
Ինչպես հայտնում է «Գազետա.ru»-ն, մեկուկես տարի կազմակերպությունն իր աշխատակիցներին չի վճարել շուրջ 2 մլն 200 հազար գրիվեն։ Այդ ընթացքում աշխատակիցների մեծ մասն արդեն դուրս է եկել աշխատանքից, սակայն արձակուրդային նրանց չեն վճարել։
Բյուրոյի աշխատակիցները նաեւ նշել են, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իրենց զգուշացրել է ձեռնարկության շուտափույթ լուծարման մասին, սակայն պաշտոնական փաստաթղթեր մարդկանց ցույց չեն տվել։ Ձեռնարկության ղեկավարությունը, սակայն, հրաժարվում է մեկնաբանություններ տալ։





























