Ձերբակալվել է Իրանի ավագների խորհրդի (Խոբրեգան) անդամ, այաթոլլա Աբուլհասիմ Խազալիի որդին՝ Մեհդի Խազալին: 

Ինչպես հաղորդում է իրանական տեղեկատվական FARS գործակալությունը, Մեհդի Խազալին ձերբակալվել է անցած գիշերը: Վերջին տարիներին Խազալին իր բլոգում բազմիցս քննադատել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Նա Իրանի նախագահին մեղադրել է, թե նա հրեա է եւ թաքցնում է իր ծագումը:

Այաթոլլա Աբուլհասիմ Խազալին Իրանի Սահմանադրության հեղինակներից է: Այժմ նա Իրանի ավագների խորհրդի (Խոբրեգան) անդամ է: