Իրանը չի խախտել միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի պայմանները, որոնք սահմանվել են անցյալ տարի միջազգային բանակցողների «վեցնյակի» հետ համատեղ եւ վերաբերում են որանի եւ ծանր ջրի պաշարների ծավալին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Իրանի պաշարները չեն գերազանցել 130 տոննա ծանր ջուրն ու 300 կգ ցածր հարստացված ուրանը: 

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնություն ձեռք բերեցին Իրանի ատոմային բազմամյա խնդրի կարգավորման հարցով: