Հայաստանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում տեղի ունեցած հանցագործությունների եւ դրանց հետ Հայաստանի քաղաքացիների առնչության վերաբերյալ:
«Միայն ափսոսանք կարելի է հայտնել, որ ամերիկյան սոցիալական ապահովության համակարգում իրականացված ապօրինություններով զբաղվողների մեջ, ըստ հրապարակված տեղեկատվության, ներգրավված են եղել նաեւ Հայաստանի քաղաքացիներ»,- նման տեսակետ է հայտնել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Անհրաժեշտության պարագայում, Հայաստանի համապատասխան մարմինները, բնականաբար, պատրաստ կլինեն համագործակցել իրենց ամերիկյան գործընկերների հետ` քննությանն աջակցելու համար»,- ընդգծել է Բալայանը:



























