Հայաստանի 2011 թվականի պետական բյուջեի նախագիծը կայուն դոփում է տեղում: Այդ մասին հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանը՝ հավելելով, որ առկա է մի բյուջե, որն ուղղակի հաշվապահական փաստաթուղթ է:

Նռանյանի կարծիքով, այդ նախագիծը զարգացման բյուջե չէ, այն ավելի շուտ «տեղում դոփելու բյուջե է»: «Մենք փոփոխոթյունների եւ առաջընթացի չենք հասնի նման բյուջեով»,- ասել է Նռանյանը:

Նրա խոսքով, տնտեսությունը շարունակում է հենվել մեկ-երկու ոլորտների վրա, եւ շինարարության ոլորտում անկումից հետո անկում է նկատվում նաեւ գյուղատնտեսության մեջ: Խոսելով ակցիզային հարկն ավելացնելու կառավարության որոշման մասին՝ Նռանյանը նկատել է, որ այդ որոշմամբ կառավարությունը աջակցելու է ներմուծողներին՝ լցնելով պետբյուջեն, միաժամանակ զրկելու է ներքին արտադրողին ներմուծողների հետ հավասար իրավունքներից: