Իրանը Բահրեյնին կոչ է արել զբաղվել իր ներքին խնդիրներով: Այդ մասին հայտնել է ԻԻՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով Բահրեյնի արտգործնախարար Խալիդ բին Ահմեդ ալ-Խալիֆայի հայտարարությունները, որը Թեհրանին մեղադրել էր արաբական երկրների գործերին միջամտելու եւ հաջը քաղաքականացնելու համար:   

Կասեմին  ալ-Խալիֆային խորհուրդ է տվել զբաղվել իր երկրի ներքին խնդիրներով եւ հրաժարվել այն դիրքորոշումից, որը ներշնչված է «տարածաշրջանային որոշ մոլորված կառավարիչներից», հայտնում է Irna-ն: