Գերմանացի գիտնականները ստեղծել են այլմոլորակայիններին գտնելու նոր մեթոդ, փոխանցում է Ftimes-ը: Այժմ նրանց որոնման համակարգերը չեն ուղղվի միայն Տիեզերքի որոշակի հատվածներ, այլ կլսեն սարքին հասանելի ամբողջ տարածությունը:
Արեգակնային համակարգի հետազոտման Գյոթինգենի համալսարանի գիտնականները ստեղծել են այմոլորակայիններին որոնելու նոր տարբերակ: Նրանք Տիեզերքի որոշակի հատվածները լսելու մեթոդը թերի են համարել եւ որոշել են ազդանշաններ որսալ ամբողջ բաց տարածությունից:
Մինչ օրս Երկրագնդի շուրջ հայտնաբերվել է մոտ 200 պոտենցիալ բնակեցված մոլորակ: Գիտնականների կարծիքով՝ մարդիկ պարտավոր են լսել այդ բոլոր ուղղություններով:





























