Հոկտոեմբերի 14-ին Կասպից ծովի ղազախական հատվածում ռուս որսագողերը խոյահարել են ղազախ սահմանապահների մոտորանավակը: Զոհվել է Ռուսաստանի քաղաքացիներից մեկը, մյուս երկուսին ձերբակալել են:
Իշխանությունների վարկածով, որսագողերի մոտորանավակը փորձել է փախչել, որի ընթացքում էլ հենց հարվածել է սահմանապահ նավակին:
Ոսրագողերի մոտորանավակը զգալի վնասվել եւ խորտակվել է: Բախումից հետո հայտնաբերվել է ղեկապետի դին, ով մահացել էր վնասվածքներից:




























