Հայկական «Երկրամաս» պարբերականի խմբագրության հեռախոսը վերջին երկու օրն անընդհատ զանգեր է ստանում Նովոռոսիյսկի բնակիչներից, ովքեր վրդովված հայտնում են, որ ամբողջ քաղաքով հակայկական բովանդակության թռուցիկներ են տարածվել։ Դրանց մեջ տեղի հայ բնակչության դեմ կոչեր են։
Նովոռոսիյսկն առաջին անգամ չէ, որ դառնում է հայկահայկական տրամադրություններ ունեցող ուժերի ակտիվ գործունեության վայր։
Նշենք, որ հակայկական ակցիան քննարկան առարկա է դարձել նաեւ «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը» թեմայով լրագրողների համաժողովում, որն անց է կացվում սեպտեմբերի 12-16-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Համաժողովին մասնակցում են ավելի քան 200 լրագրողներ աշխարհի 26-երկրներից։





























