Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ստիպված է եղել ներողություն խնդրել սերբ երկրպագուների փոխարեն, ովքեր անկարգություններ էին սարքել «Եվրո-2010»-ի ընտրական Իտալիա-Սերբիա խաղի ժամանակ:
Հոկտեմբերի 13-ի երեկոյան ունեցած հեռախոսազրույցում Սերբիայի նախագահ «Բորիս Տադիչը եւ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին համաձայնել են, որ ծայրահեղականների կողմից հրահրված պատահարները, չեն կարող եւ չպետք է ազդեն Սերբիայի եւ Իտալիայի բարեկամական հարաբերությունների վրա»,-նշվում է Սերբիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Երկու թիմերի միջեւ խաղն ընդհատվել էր սերբ խուլիգաների կողմից կազմակերպված անկարգությունների պատճառով:
Սերբերի հաշվին գրանցվել է նաեւ տեխնիկական պարտություն 0:3 հաշվով:
Անկարգություններ կազմակերպելու համար ձերբակալվել է 17 մարդ, որոնցից 16-ը սերբ են, մեկն` իտալացի:




























