xMarioZ  անունով Reddit–ի օգտատերը Android  բազայով իր հեռախոսի WhatsApp ծառայության կոդի մեջ հայտնաբերել է «f*ck apple» արտահայտությունը, փոխանցում է The Next Web–ը։

xMarioZ–ի գրառմանը կցված սքրինշոթում երեւում է, որ այդ արտահայտությունը կրկնվում է մի քանի անգամ։

Reddit–ի օգտատերերը փորձում են հասկանալ այդ արտահայտության առկայության պատճառը։ Ոմանք կարծում են, որ այն պետք է ընկալել ընդամենը որպես կատակ, իսկ մյուսները կարծում են, որ ամեն բան իրականում ավելի լուրջ է։