Ֆրանսիական AXA Group ապահովագրական ընկերության ներկայացուցիչների Բաքվում կատարած բացահայտ հայտարարությունն այն մասին, որ նրանք փոխհատուցում են վճարել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, խառնաշփոթ է առաջացրել տեղի լրագրողների մոտ:
Ադրբեջանական АPА գործակալության հաղորդմամբ, АХА MedLa Region ընկերության նոր շուկաների զարգացման գծով տնօրեն Ֆեդերիկ Ֆլեժյուն նշել է, որ նրանք մտադիր չեն մեկնաբանելու անցյալի իրադարձությունները:
AXA Group-ը շուրջ 7 հազար հայերի վճարել է 12.7 մլն եվրո փոխհատուցում: Ավելի վաղ նա փոխհատուցում էր վճարել նաեւ Հոլոքոստի զոհերին:
Հետաքրքական է այն, որ այսօր Բաքվում ստորագրվել է համաձայնագիր, որով MBASK ադրբեջանական ընկերությունն իր բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (51 տոկոս) վաճառել է AXA Group-ին:
Նշենք, որ Ադրբեջանում համառորեն փորձում են ժխտել Հայոց ցեղասպանությունը:




























