Իրանը մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնել ռազմատեխնիկական համագործակցության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այդ մասին հայտնել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում», - ասել է նա հանդիսավոր արարողությանը, որը նվիրված էր Ռուսաստանի մասնակցությամբ «Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարությանը:
Ջահանգիրին հավելել է, որ Թեհրանը ցանկանում է Մոսկվայի հետ համագործակցություն զարգացնել ռազմատեխնիկական գործակցության ոլորտում: «Այն, որ Ռուսաստանը մեզ է փոխանցում С-300-ները (համալիրներ), վկայում է, որ այդ համագործակցությունը զարգանում», - նշել է նա:



























