Հոկտեմբերի 14-ին հոյւն ոստիկանները ստիպված են եղել գրոհել պատմական Ակրոպոլիսը: Բանն այն է, որ թանգարանի գործադուլ հայտարարած աշխատակիցները փակվել են Ակրոպոլիսի ներսում եւ պահանջում են իրենց երկու տարվա աշխատավարձը: Պատմական տարածքն ազատելու համար ոստիկանները գրոհ են կազմակերպել եւ արցունքաբեր գազ օգտագործել:
Ապստամբ աշխատակիցները հայտարարել են, որ թանգարանը այցելուների համար հասանելի կլինի հոկտեմբերի 15-ին:
Նշենք, որ պետական սեկտորի բազմաթիվ աշխատակիցներ գործադուլի միջոցով իրենց բողոքն են հայտնում կառավարության նախաձեռնած բարեփոխումներ դեմ: Հունական արհմիությունները կտրականապես դեմ են այդ բարեփոխումներին, որով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը եւ կրճատել աշխատանքից հեռացվողներին վճարվող գումարների չափը:




























