Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի: Այցելության ընթացքում նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, վարչապետ Նիկա Գիլաուրիի, ինչպես նաեւ իր գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ:

Այդ հանդիպումները ընթացքում կքննարկվեն վրաց-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաեւ դրանց տնտեսական ու ռազմաքաղաքական ուղղություններով զարգացման հեռանկարները:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեի պնդմամբ, Մամեդյարովը կփորձի լուծել երկու երկրների միջեւ խնդրահարույց համարվող հարցերը: «Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ կողմերը ցանկանում են աշխատել»,- ասել է Կալանդաձեն: