Էլեկտրոնային գլանակներն ավելի են խորացնում կախվածությունը ծխելուց: Այս հայտարարությունը հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում արել է պուլմոնոլոգիայի ռուսական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Անտոնովը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կտրականապես դեմ է էլեկտրոնային գլանակների օգտագործմանը որպես ծխելը թողնելու միջոց», - ասել է Անտոնովը` նշելով, որ էլեկտրոնային գլանակները «պարունակում են նիկոտինի մեգաքանակ»:
ՌԴ գլխավոր թերապեւտ Ալեքսանդր Չուչալինը նշել է, որ ծխելը թոքերի քաղցկեղի պատճառներից մեկն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին հաստատել է հակածխախոտային հայեցակարգը, որը նախատեսում է մինչեւ 2015թ. երկրի ծխող բնակչության թիվը 40 տոկոսից նվազեցնել մինչեւ 25 տոկոս:



























