Բրուքլինցի մասնագետները Toasteroid անվանումով տոստեր են ստեղծել, որը թույլ է տալիս ստեղծագործական նախաճաշ պատրաստել: Այս մասին գրում է Kedem-ը:

Հատուկ հավելվածի շնորհիվ օգտատերը կարող է կարմրացրած հացի վրա ցանկացած գրություն կամ նկար ստանալ, այդ թվում՝ սեփական պատկերը: Կարելի է հաճելի գրություն, մաղթանք կամ նկար պատկերել հացի վրա, որոնք ժպիտ կառաջացնեն եւ կբարձրացնեն տրամադրությունը:

Toasteroid-ի նախագծի հեղինակները Kickstarter քրաուդֆանդինգային հարթակում փորձում են միջոցներ հավաքագրել. նրանք հույս ունեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում 150.000 դոլար ստանալ: Նախնական պատվերի դեպքում տոստերը կարելի է ձեռք բերել 85 դոլարով: