Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է սեւ խոռոչի ծնունդ տեսնել: Hubble-ից արված լուսանկարներն աստղագետներին օգնել են սեւ խոռոչի ծնունդ տեսնել Կարապի համաստեղությունում: Այս մասին նշված է MNRAS ամսագրում հրապարակված հոդվածում:

Օհայոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, այսպես կոչված, «չհաջողված գերնոր» աստղերը: Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին տասնամյակում հայտնաբերված նման աստղերն առաջացել են աստղային զանվածի պայթյունից հետո կա՛մ մինչեւ 20 արեգակնային, կամ մինչեւ 40: Այն աստղերից, որոնք չափերը գտնվում են այս մեծությունների միջեւ, ըստ գիտնականների, սեւ խոռոչներ են առաջանում:

Ըստ Lenta-ի՝ աստղագետներն այսքան արագ «չհաջողված գերնոր» հայտնաբերելու հույս չունեին. նրանք ակնկալում էին, որ դրա որոնումների համար 7-9 տարի կպահանջվի: Բացահայտումը կարող է նշանակել, որ «սովորական»՝ ոչ գերզանգվածեղ սեւ խոռոչները Տիեզերքույմ հանդիպում են ավելի հաճախ, քան մասնագետները ենթադրում են: