Kickstarter քրաուդֆանդինգային հարթակում ավարտվել է աշխարհի ամենաէժան VR տեսախցիկի համար միջոցների հավաքագրումը, որը Camorama անունն է ստացել:
Ըստ Oane.ws-ի՝ այն 249 դոլար կարժենա: Այս մասին նշված է հարթակի պաշտոնական կայքում:
Նորույթը 4K ձեւաչափով նկարահանելու հնարավորություն կունենա: Այն մինչեւ 1.5 ժամ տեւողությամբ ձայնագրություն կարող է անել: Մշակողները նաեւ առանց համակարգչի օգտագործման ձայնագրությունը խմբագրելու հնարավորություն են ավելացրել: Այս ամենը կարելի է օգտագործել սմարթֆոնի օգնությամբ:





























