Պենզայում մասնագետները տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար նավիգատորի փորձնական նմուշ են ներկայացրել, որը թույլ կտա հրաժարվել ուղեկցող-շներից կամ փայտերից:
RuNews24-ի փոխանցմամբ՝ այն իրենից ներկայացնում է տեսախցիկով եւ դեպի համացանց ելքով սարք: Սովորական նավիգատորից այն տարբերվում է նրանով, որ օգտատերը կարող է սարքին հրահանգնել տալ Բրայլյան այբուբենով ստեղնաշարի կամ ձայնի միջոցով:
Դրանից հետո այն կարող է երթուղի կազմել: Տեսախցիկը կհետեւի, որպեսզի մարդը չշեղվի երթուղուց, իսկ շեղվելու դեպքում՝ վերադառնալ հարկ եղած ճանապարհ:




























