Asus ընկերությունը հայտնել է, որ շուտով խաղային շուկա է դուրս գալու հատուկ այդ նպատակով ստեղծված ROG Strix GL553VW  լեփթոփը:

Ընդհանուր բնութագրերով Asus –ի նորույթը առանձնապես աչքի չի ընկնում  իր առաջադեմությամբ: Բայց դրանից նման բան չի էլ պահանջվում: ROG Strix GL553VW-ն ավելի շուտ խաղային սարք է: Այս մասին են մասնավորապես խոսում նաեւ WASD -ի կոճակները, որոնք նարնջագույն են նշված: Նորույթի օպերատիվ հիշողությունը 32 գիգ է,  իսկ կոշտ սկավառակը ավելի պատկառելի ցուցանիշներ ունի՝ դրա ծավալը գնահատվում է 512 Գբ: Asus ROG Strix GL553VW-ի էկրանը ունի 15.6 դյույմ տրամագիծ ու Full HD ձեւաչափով թողունակություն: ROG Strix GL553VW –ի քաշը մարտկոցի հետ միասին չի գերազանցելու 2.5 կգ-ն, իսկ հաստությունը ընդամենը 30 մմ է: Գինն արտադրողն առայսօր չի հրապարակել, հայտնում է VistaNews-ը: