Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես՝ «Հայաստան էքսպո»:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը:





























