Հոկտեմբերի 14-ին Պակիստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է բացահայտել մի դավադրություն, որի նպատակն է եղել երկրի վարչապետի, արտգործնախարարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Հոկտեմբերի 13-ին Պակիստանի կենտրոնական հատվածի գյուղերից մեկի մոտ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ծայրահեղականների, որոնք էլ հարցաքննության ժամանակ հայտնել են, թե նախատեսվել է երկրի վարչապետ Յուսաֆա Ռազու Գիլանիի, արտգործնախարար Մահմուդ Կուրեյշի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը: