Galaxy Note 7 սմարթֆոնների մարտկոցների խնդիրները հանգեցրել են նրան, որ երկու օրում Samsung Electronics-ի բաժնետոմսերը ավելի քան 10 տոկոսով արժեզրկվել են: Ըստ վերլուծաբանների՝ ընկերության իմիջի վնասը կարող է գերազանցել 200 մլրդ դոլարը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Samsung Electronics Co. Ltd. ընկերության բաժնետոմսերի արժեքը վերջին ութ տարվա ընթացքում երկու օրում ամենամեծ անկումն է գրանցել: Սեպտեմբերի 8-ին Samsung Electronics-ի բաժնետոմսերի վաճառքը փակվել է 1,639 մլն կորեական վոն (1487 դոլար) նիշով, սակայն արդեն հաջորդ օրը բաժնետոմսերի գինն սկսել է արագ իջնել:

Samsung Electronics-ի բաժնետոմսերը վաճառքի երկու օրվա ընթացքում էժանացել են ավելի քան 10,61 տոկոսով: Սեպտեմբերի 12-ին Սեուլի Կորեական բորսայում վաճառքի ավարտին մեկ բաժնետոմսն արժեր 1,465 մլն վոն: