Լեհաստանի նախագահի ինքնաթիռի կործանման պահին 19 բջջային հեռախոս է աշխատել: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի Գլխավոր զինվորական դատախազության ղեկավար, գնդապետ Իրենեուշ Շելոնգը:

Նրա խոսքով, Կաչինսկուն պատկանած հեռախոսն այնպիսի վիճակում է, որ հնարավոր չէ փորձաքննություն անցկացնել, հաղորդում է BFM.ru-ն:

Շելոնգն ավելացրել է, որ Լեհաստանի Գլխավոր զինդատախազությունը մշակել է մինչեւ 2011-ի հունվարի 10-ը հետաքննությունն ավարտելու ծարգիր: