Twitter–ը սեպտեմբերի 19-ից կփոխի հաղորդագրությունների նիշերի սահմանափակման քաղաքականությունը, իսկ սիմվոլներն ու լուսանկարների հղումներն այլեւս չի հաշվի որպես նիշ, հայտնում է Verge–ը։
«Սեպտեմբերի 19-ից սկսած՝ մեդիա ներդիրները (լուսանկարներ, GIF ֆայլեր, տեսանյութեր) եւ հաղորդագրությունները, որոնցով կիսվել են այլ օգտատերերը, այլեւս չեն համարվի նիշեր»,– գրում է պարբերականը։
Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք բոլոր փոփոխությունները տեղի կունենան միաժամանակ։





























