Թերթը հայտնում է, որ ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով նոր համազեկուցողը հայտնի կդառնա, երբ Շվեդիայի խորհրդարանը ներկայացնի ԵԽ ԽՎ-ում իր պատվիրակության կազմը, եւ ներկայիս համազեկուցող, շվեդ Գորան Լինբլադը դադարի պատվիրակ լինելուց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Շվեդիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հակահայկական նկրտումներով պատգամավոր Գ.Լինբլադը չի վերընտրվել:

Նա, սակայն, չընտրվելուց հետո էլ շարունակում է Մոնիտորինգի հանձնաժողովում պաշտոնավարել որպես Հայաստանի հարցով զեկուցող մինչեւ ԵԽ ԽՎ-ում իր լիազորությունների ավարտը: Դրանից հետո միայն հնարավոր կլինի լուծել նոր համազեկուցողի նշանակման հարցը: