Կարեն Կարապետյանը լուրջ մարդ է, նրան պետք է բոլորն աջակցեն: Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Դուք էլ պիտի օգնեք, չթողեք, որ ամբախ- զամբախ սաղ խոսան: Կարեն Կարապետյանը լուրջ մարդ ա, հազիվ մի նորմալ մարդ ա, ընկել ձեռներս»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, թե Կարապետյանը տարիներ առաջ նեղացել էր եւ հեռացել Հայաստանից, Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Դե հիմա մարդ ա, կյանք ա, գործ էր, գնաց, բայց ինքը Հայաստանից չի կտրվել, կապը պահել ա»:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին` փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: