Ընտրատեղամասերի լրացուցիչ տեխնիկական սարքավորության համար ֆինանսական միջոցները գտնվել են: Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ–ում հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Այդ գումաները, նկատեց նա, անհրաժեշտ էին ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, նաեւ ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումն ապահովելու համար: Անհրաժեշտ է կատարել նաեւ ընդդիմության մեկ այլ պահանջը՝ քվեարկածների ցուցակների հրապարակումը, հավելեց նա: «Հետեւաբար Ընտրական օրենսգրքում պետք են փոփոխություններ, որոնք կամրագրեին անհրաժեշտ տեխնիկայի տեղադրումը: Մենք ու մյուս ընդդիմադիր խմբակցություններից մեր գործընկերները քննարկել ենք հարցը ու եկել համաձայնության: Քաղաքացիական հասարակության արձագանքը նույնպես դրական էր, այս մասին ՀԿ-ները արդեն հայտնեցին այսօր»,- ասել է Զուրաբյանը: