Ինչպես թերթին հաղորդել են իր իշխանական աղբյուրները, Երեւանի քաղաքապետԳագիկ Բեգլարյանը՝ Չոռնի Գագոն, որոշել է վաճառքի հանել Կենտրոն թաղապետարանի շենքը:
Թե ով է այդ շինությունը գնելու ցանկություն հայտնել՝ հայտնի չէ: Սակայն թերթի տեղեկություններով, թաղապետարանի ողջ աշխատակազմը տեղափոխվելու է հարկային ծառայության կենտրոնի ստորաբաժանման շենքը, որի մի մասը կծառայի որպես թաղապետարան:





























