Նորագույն մարտական նավը, որն ի վիճակի է տախտակամածին ուղղաթիռներ ընդունել, մտել է «իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի Ռազմածովային ուժերի կազմի մեջ (ԻՀՊԿ-ն Իրանի ՌՈՒ-ի էլիտար բաղադրիչն է): Նավի` ջուրն իջեցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի` հարավային նավահանգստային Բուշեր քաղաքում` ԻՀՊԿ ՌԾՈՒ-ի հրամանատար, փոխծովակալ Ալի Ֆադավիի եւ ԻՀՊԿ ՌԾՈՒ-ի երկրորդ ռազմածովային շրջանի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռազմջուի մասնակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նավը «Շահիդ Մոհամմադ Նազերի» անվանումն է ստացել: Այն կառուցված է կատամարանի նման, այսինքն երկու հիմնակմախք ունի: Վերին տախտակամածին ուղղաթիռային հարթակ կա:
«Նախագիծը մշակվել է ԻՀՊԿ-ի մասնագետների կողմից: Նորագույն գերարագ նավը 55 մ երկարություն, 14,1 մ լայնություն եւ 13 մ բարձրություն ունի: Այն ի վիճակի է 100 զինվորականի տեղափոխել, ինչպես նաեւ ուղղաթիռ` մինչեւ 10 հազար կմ հեռավորության վրա», - Press TV հեռուստաալիքին հայտնել է փոխծովակալ Ֆադավին:





























