ԱՄՆ-ում Galaxy Note 7 սմարթֆոնների ավելի քան 70 սեփականատեր բախվել է սարքի մարտկոցների գերտաքացաման խնդրին: Այս մասին ասված է Samsung-ի եւ Կանադայի առողջապահության նախարարության պատրաստած զեկույցում, փոխանցում է Phone Arena-ն:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե գերտաքացման վերոնշյալ դեպքերից քանիսն են հանգեցրել սարքի բռնկմանը, սակայն ավելի վաղ ընկերությունից հայտնել էին 35 նման միջադեպի մասին: Դրանից հետո գրանցվել է լիցքավորման ժամանակ Galaxy Note 7-ի բռնկման եւս մի քանի դեպք:





























