Հոկտեմբերի 14-ին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանում կայացել է ՅՈՒԿՕՍ-ի եւ «Մենատեպ»-ի նախկին ղեկավարներ Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի երկրորդ գործի վերջին մասը։

Հոկտեմբերի 19-ին դատախազները պետք է հայտարարեն պատժի չափը, որը Խոդորկովսկու եւ Լեբեդեւի համար նրանք արդարացի են համարում։

Դատախազությունը 350 մլն տոննա նավթ հափշտակած Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին կխնդրի պատժել՝ հաշվի առնելով օրենքում առկա մեղմացուցիչ հանգամանքները։ Այդ հանգամանքները հաշվի առնելով՝ նրանց 15 տարվա ազատազրկում է սպառնում։

ՅՈՒԿՕՍ-ի գործը Ռուսաստանում վերջին տարիներին ամենամեծ աղմուկը բարձրացրածներից է։ Ռուսաստանյան իշխանություններn այն ժամանակվա ամենամեծ նավթային  ընկերությանը մեղադրել էին մի շարք տնտեսական հանցագործությունների մեջ։ Արդյունքում ՅՈՒԿՕՍ-ը սնանկացել էր, իսկ նրա ակտիվներն անցել էին պետական «Ռոսնեֆտին»: