Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ եւ պաշտպանության նախարարների հանդիպումը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն առաջարկել է Ռուսաստանին եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ներգրավել հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՀՊ) ստեղծման գործում: ԱՄՆ-ը պաշտպանել է այդ առաջարկությունը:
ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի արժեքը կազմում է 200 մլն եվրո, ինչը մի քանի անգամ էժան է դեռ Ջորջ Բուշ կրտսերի կողմից նախաձեռնված հակահրթիռային պաշտպանության ստեղծման ծրագրից, որը ենթադրում էր ռադարների եւ հրթիռային համալիների տեղակայում Չեխիայում եւ Լեհաստանում: Այդ նախաձեռնությունը խորը անդունդ էր առաջացրել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում:
Ռասմուսենի նոր առաջարկության էությունն այն է, որ «հրթիռային վահանը» ծածկի Դաշինքի անդամ երկրների ու Ռուսաստանի ողջ տարածքը, պաշտպանելով այն Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հրթիռային հարձակումներից, հաղորդում է RBC գործակալությունը:





























