Թեհրանը անօրինական է համարում իրանական ժողովրդի դեմ բռնակալական պատժամիջոցները եւ ոչ մի հանգամանքում չի ենթարկվի դրանց: Այդ մասին հայտնել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Մոհամմադ Բաղեր Նաուբախտը, հայտնում է Irna-ն:  http://www.irna.ir/

Նրա խոսքով, ոչ մի կասկած չկա, որ Իրանը երբեք չի ճանաչի անարդարացի տնտեսական պատժամիջոցները եւ   միջոցներ կձեռնարկի դրանք դատապարտելու համար: Նա նշել է, որ ԻՀԻ-ն չի ենթարկվի պատժամիջոցներին,  «որոնք կարող են վերաբերել միջուկային հարցերին կամ Գործողությունների Համատեղ Համապարփակ պլանին (ԳՀՀՊ)»: