Չինական «Տյանգուն 2» տիեզերական լաբորատորիայի գործարկումը կկայանա սեպտեմբերի 15-ին տեղական ժամանակով 22:04-ին, հայտնում է «Սինհուան»:

«Տյանգուն 2»-ը կդառնա Չինաստանի երկրորդ ուղեծրային լաբորատորիան: Ըստ չինացի գիտնականների ծրագրերի՝ հոկտեմբերի կեսերին Shenzhou-11  կառավարվող տիեզերանավը երկու տիեզերագնացներին կհասցնի «Տյանգուն 2» կայան, որտեղ նրանք կմնան մինչև 30 օր, ինչը ռեկորդ է դառնալու չինական տիեզերագնացության պատմության մեջ: