Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մահ է առաջացրել) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 14-ին, առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում անհայտ ավտոմքենայի վարորդը Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 74-ամյա Էդուարդ Դավիթի Ավետիսյանին, որին շտապօգնության բրիգադը տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավետիսյանը մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել էր:
Ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաքննություն է կատարվում:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























