Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել երկրի հարավային տարածաշրջանում սահմանապահ ուղեկալներից մեկում տեղի ունեցած զինված միջադեպի մասին:
Ըստ գերատեսչության հաղորդագրության, միջադեպը տեղի է ունեցել Գյոյթեփեի ուղեկալներից մեկում: Ժամկետային զինծառայող Սամիր Աբասովը պատահաբար կրակել եւ վիրավորել է 19-ամյա Փարվին Հեյդարովին: Հրազենային վնասվածք ստացած զինվորը մահացել է:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:





























