Իրանի եւ «վեցնյակի» արտգործնախարարները ՄԱԿ Անվտանգության խորհրդի 6 մշտական անդամների կազմում սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում հանդիպում կունենան Թեհրանի միջուկային գործարքի իրականացման ընթացքը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով «վեցնյակի» անդամ երկրներից մեկի դիվանագետներին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ 5+1 ձեւաչափով հանդիպումը կկայանա հինգշաբթի նախարարների մակարդակով։ Կքննարկվեն գործարքի մանրամասները եւ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը վերաբերող հարցերը։ Հանդիպումը կկայանա ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկումների շրջանակներում։