Ամերիկայի հայկական խորհուրդը նոյեմբերին 2-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում աջակցում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից սենատոր ընտրված Բարբարա Բոքսերին:
Հայամետ սենատորին աջակցելու մասին համապատասխան հայտարարություն է արել Ամերիկայի հայկական խորհրդի Քաղաքական գործողության կոմիտեն:
Բոքսերի մրցակիցը ընտրություններում հանրապետական գործարար Քարլի Ֆիորինան է:
Նշենք, որ Բոքսերը բազմիցս հանդես է եկել հայանպաստ հայտարարություններով եւ նախաձեռնություններով: Նա ԱՄՆ Սենատում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սերտ կապեր ունի Կալիֆորնիայի հայ համայնքի հետ:
Բոքսերը հայտնի է նրանով, որ արդեն երկու անգամ արգելափակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը՝ նրան մեղադրելով Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանոթյունների հետ սերտ կապեր պահպանելու մեջ:




























