Բաքուն Երեւանից պատասխան է սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան ծրագրի շուրջ: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում:
Ըստ նրա, խոսքը գնում է այն ծրագրի մասին, որ 2007թ. ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցվել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը: Նախարարն ընդգծել է, թե այդ ծրագիրը հանձնվել է ադրբեջանական կողմին, որը պաատսխան է ներկայացրել դեռ անցած տարվա դեկտեմբերին: «Հայկական կողմը, սակայն, չի ներկայացրել իր պատասխանը: ՄԻնչեւ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը մնացել է մեկ ամիս, տեսնենք»,- ասել է նա:
Վերջնական պատասխան ադրբեջանական կողմը կներկայացնի ԵԱՀԿ գնահատման առաքելության գործունեության ամփոփումից հետո:
Մամեդյարովը նշել է նաեւ, որ «հայկական զինված ուժերը միանշանակ պետք է լքեն օկուպացված տարածքները, իսկ փախստականները վերադառնան տուն»:




























