Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է Հայաստանի եւ Իրանի գործարարներին ներգրավել ազատ տնտեսական գոտու շուրջ բանակցություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
«Ուզում ենք, որպեսզի գործարարները միանան ազատ տնտեսական գոտու շուրջ բանակցություններին, որոնք ներկայում վարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,- հայտարարեց Մինասյանը:
Նշենք, որ ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ քննարկումները վերաբերում են Հայաստանի եւ Իրանի սահմանին՝ Արաքս գետի ափին գտնվող Մեղրի քաղաքին:





























