ԱՄՆ սպառողների իրավունքների պաշտպանության գերատեսչությունը պաշտոնապես հետ է կանչել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնները պայթյունի կամ բռնկման սպառնալիքի պատճառով, հայտնում է BBC–ն։
Գերատեսչության ղեկավար Էլիոթ Քեյի խոսքով՝ ԱՄՆ–ում ընդհանուր առմամբ հետկանչի է ենթակա մոտ 1 մլն սմարթֆոն։ Դրանց տերերը, ինչպես ավելի վաղ խոստացել էր Samsung–ը, կարող են կամ փոխանակել իրենց հեռախոսը կամ հետ վերցնել իրենց գումարը։
Galaxy Note 7–ի շուրջ սկանդալը, որը սասանել է Samsung–ի վարկանիշը, կարող է թանկ նստել կորեական ընկերության համար։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ ընկերությունը 5 մլրդ դոլար շահույթ կկորցնի։





























