Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ գլխավոր դատախազի անգործության:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ` դատական նիստին ներկա է նաեւ Կարո Եղնուկյանը:

Դատական նիստերի դահլիճում ներկա` նրա ընկերներն ու ընտանիքի անդամները նրան դիմավորեցին ծափահարություններով ու «Կարո, Կարո», «բրավո» վանկարկումներով: Այստեղ է նաեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ փաստաբանը բողոք է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին կատարել իր գործառույթները: Նա ըստ փաստաբանի, մերժելով իրենց ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները, անգործություն է դրսեւորել ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործերով:

Փաստաբանը մեղադրանքը կեղծ քւ անհիմն է համարում: