Հայկական ապրանքները կարող են հետաքրքրել արդյունաբերության ոլորտում զարգացած այնպիսի երկրին, ինչպիսին Իրանն է: Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Արմենիա Էքսպո 2016» ցուցահանդեսի մանրամասները, որը հոկտեմբերի 5-8–ը կկայանա Թեհրանում։
Նա նշել է, որ Իրանում, մասնավորապես, պահպանվում է Հայաստանից արտահանվող ոչխարի մսի մեծ պահանջարկը: Հայաստանը դեպի Իրան արտահանման առաջնայնություններից մեկն է համարում նաեւ հանքային ջրերը: «Արդյունաբերական արտադրանքից իրանական կողմին կարող են հետաքրքրել Հայաստանում արտադրվող պոմպերն ու մարտկոցները»,- հավելել է փոխնախարարը:
Նշենք, որ Իրանի մայրաքաղաքում կազմակերպված «Արմենիա Էքսպո 2016» ցուցահանդեսին կմասնակցեն մոտ 80 հայկական ընկերություններ:





























