Թեհրանը հավատարիմ է Գործողությունների համընդգրկուն համատեղ պլանին  (ԳՀՀՊ) եւ մյուս կողմից ակնկալում է, որ նա եւս նույնը կանի եւ շտապ կարգով կվերացնի տնտեսական պատժամիջոցները:  Այդ մասին հայտնել է իրանական Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհին` ելույթ ունենալով Լոնդոնում Միջազգային հարաբերությունների հարցերով Եվրոպական Խորհրդում, հայտնում է   Irna-ն: 

Նա նշել է, որ Վիեննայում միջուկային գործարքի կնքումից հետո ՄԱԳԱՏԵ-ն երկու զեկույց է ներկայացրել, որոնք հաստատում են Իրանի հավատարմությունն իր պարտավորություններին: «Մյուս կողմը եւս պետք է հավատարիմ լինի իր պարտավորություններին, հակառակ դեպքում դա կգնահատվի որպես երկակի ստանդարտներ», - ասել է նա: Մասնավորապես, Սալեհին նշել է ԻԻՀ-ի դեմ տնտեսական պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը: