«Հաբլ» ուղեծրային աստղադիտարանը ստացել է 332P/ Իկեա Մուրակամի գիսաստղի լուսանկարը, որը մասերի է տրոհվել ՝ Երկրից 67 կմ հեռավորության վրա, հայտնում է Informing–ը:
«Հաբբլի» օգնությամբ մենք կարողացել ենք ոչ միայն տեսնել գիսաստղի բեկորները այլեւ մի քանի օր հետեւել դրանց»- պատմել է Դեւիդ Ջուվիթը Կալիֆորնիայի համալսարանից: Գիտնականը խոստովանել է, որ այդ հայտնագործությունը պատահական է արել, երբ պարզապես հետեւում էր տարբեր օբյեկտների Մարսի ու աստերոիդների գլխավոր գոտու շրջակայքում:
Ուսումնասիրելով 332P/ Իկեա –Մուրակամի գիսաստղի լուսանկարները՝ մասնագետները նկատել են, որ մեկ խոշոր օբյեկտի փոխարեն «Հաբլի» լուսանկարներին միանգամից 25 լուսարձակող կետեր են, որոնք վկայում են այն մասին, որ գիսաստղը սկսել է մասերի տրոհվել: Գիտնականները ենթադրում են, որ գիսաստղի տրոհումը անցած տարվա հոկտեմբերին կամ նոյեմբերին է եղել:





























