Շվեյցարիայում ավարտվել է աշխարհում երկաթուղու ամենաերկար թունելի շինարարությունը, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Թունելը կառուցվում էր Սեն-Գոտարդի լեռնային ոլորաններում: Այս տարածքով ժամանակին անցել են ռուսական զորքերը` Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ: Թունելի երկարությունը կազմում է 57 կմ:

Նախքան թունելի երկու հատվածներն իրար միացնելը, երկու հոգեւորականներ իտալերենով եւ գերմաներենով պատարագ են կարդացել եւ սուրբ ջրով ցողել շինարարներին, արարողության մասնակիցներին եւ լրագրողներին: Ներկաների թիվն անցել է 100-ից:

Հանդիսավոր արարողության հեռարձակումը բոլոր շվեյցարական հոռուստաալիքները ցուցադրել են ուղիղ եթերում: