Ճապոնական Նագասակի նահանգի Կյուսյու կղզում թեմատիկ այգի է բացվել՝ Robot Kingdom: Այն գտնվում է Սասեբո քաղաքի Huis Ten Bosch ժամանցի համալիրի տարածքում եւ առաջարկում է ծանոթանալ ռոբոտեխնիկայի պատմությանն ու նորագույն մշակումներին:
Ըստ Travel-ի՝ այգին նախատեսված է երեխաներ ունեցող ընտանիքների համար, սակայն մեծահասակների համար նույնպես այստեղ հետաքրքիր կլինի:
Այգու ռեստորանում ուտեստները պատրաստում են ռոբոտ-խոհարարները, իսկ ռոբոտ-բարմենը 20 տեսակի կոկտեյլ է պատրաստում: Robot Kingdom-ում նաեւ խանութ է գործում, որն ավելի քան 200 տեսակի ռոբոտներ է առաջարկում:





























