Քիչ առաջ Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի վայր ժամանեցին ՀԱԿ –ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետոթյուն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որոնց հավաքվածները դիմավորեցին ծափողջյուններով: Հարթակում են նաեւ նախկին քաղբանտարկյալներ Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը:

Հանրահավաքի մասնակիցների թիվն այս անգամ մեծ չէ, ինչը պայմանավորված է անձրեւոտ եղանակով, թեեւ մարդկանց հոսքը շարունակվում է:

Ընդդիմության հանրահավաքը բացեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր նման անձրեւոտ ու վատ եղանակին եկել են հանրահավաքի, նրանք սխրանք են գործել: «Ոչ մի եղանակ չի կարող խանգարել մեր հաղթանակին, որն անխուսափելի է»,- հայտարարեց նա:

Լեւոն Զուրաբյանը մի քանի բառով անդրադարձավ ԱՄՆ-ում հայկական մաֆիոզ խմբավորման անդամների ձերբակալությանը, նշելով, որ նրանք սերտ կապեր են ունեցել իշխանությունների  հետ: